ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նարեկացի Արվեստի Միությունը ներկայացնում է

«ՀԱՅՈՒ ՈԳԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Ճշմարտությունը՝ տաղանդի միջոցով

Օսմանյան Թուրքիայի կողմից 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունից հարյուր տարի անց, հայի ազգային ոգին դեռ կենդանի է և տոկուն։ Վերապրածները և նրանց ժառանգները վեր են հառնել փյունիկի նման՝ բարձունքներ նվաճելու համար։

Նրանք դրել են ինքնատիպության ու ինքնարտահայտման իրենց կնիքը ստեղծագործական և գիտական բոլոր նախաձեռնություններում՝ ի շահ հայ ազգի և աշխարհի։

Այդ կենսունակ ուժը՝ Հայու Ոգին վառ պահելու և ոգևորելու նպատակով, Նարեկացի Արվեստի Միությունը (ՆԱՄ) սահմանել է «ՀԱՅՈՒ ՈԳԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆը, որն իրենից ներկայացնում է ստեղծագործական միջազգային մրցույթ և նախատեսված է հայ տաղանդների նոր սերնդին բացահայտելու և խրախուսելու համար։

Եկել է նրանց ժամանակը հայկական մշակութային ժառանգությունը հայկական թեմաներով թարմ աշխատանքներով հարստացնելու համար։

Մրցույթի մասին

Այս տարվա մրցույթը նվիրված է Ցեղասպանության հարյուրամյակին և կրում է «ԱրԴար» խորագիրը։

«ԱրԴար» անվանումը կազմված է հայերեն ԱՐԱՐԵԼ և ԴԱՐ բառերից, այսինքն ԱՐԴԱՐ-ը նշանակում է «արարման դար»։

Մասնակիցները կարող են ընտրել մեկ կամ մեկից ավելի հետևյալ թեմաները՝

Մասնակցել կարող են

14-24 տարեկան հայազգի կամ հայկական արմատներ ունեցող երիտասարդները Հայաստանից և Սփյուռքից։

Արվեստի ճյուղերը

Կերպարվեստ, գրական ստեղծագործություն, երաժշտություն և կատարողական արվեստ
(մանրամասների համար տես ստորև ներկայացված ցուցանիշների բաժինը)

Մրցանակներ

Կշնորհվեն առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակներ, ինչպես նաև հատուկ մրցանակներ` յուրաքանչյուր կատեգորիայում։ Որպես բարձրագույն գնահատական հաղթողներին կշնորհվի «ՀԱՅՈՒ ՈԳՒ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ պատվո գավաթը։

Ժյուրին

Աշխարհի տարբեր երկրների հայ և այլազգի ներկայացուցիչներից կազմված մրցավարների խումբը կքննի արվեստի տարբեր ճյուղերում ներկայացված աշխատանքները և կորոշի հաղթողներին։

Հայտարարություն

Հաղթողների անունները կհրապարակվեն 2015թ. ապրիլի 12-ին համաշխարհային հայկական լրատվամիջոցներով, կլուսաբանվեն տարբեր մամլո հաղորդագրություններում և ‚ՀԱՅՈՒ ՈԳՒե ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ստեղծագործական միջազգային մրցույթին առնչվող այլ թվային և տպագիր տեքստերում։

Ապրիլի 25-ին կկայանա հատուկ մրցանակների շնորհման արարողություն, անցկացման վայրը կհայտարարվի ապրիլին, ամենայն հավանականությամբ այն կլինի Երևան քաղաքում՝ Նարեկացի Արվեստի Միության մասնաճյուղում կամ որևէ այլ հարմար սրահում։

Աշխատանքները կներկայացվեն

Հաղթող ճանաչված ստեղծագործությունները կներկայացվեն ՆԱՄ հիմնական կայքում՝ www.naregatsi.org, www.armenianspiritawards.org, Facebook և Twitter սոցիալական ցանցերում։

Լավագույն ստեղծագործությունները 2015 թ. ապրիլի 24-ից մայիսի 25-ը կներկայացվեն Երևանում՝ Նարեկացի Արվեստի Միության սրահում կայանալիք միջոցառումների շարքում։ Լրացուցիչ տեղեկություն կտրվի ավելի ուշ։

Ներկայացման ցուցանիշները ըստ կատեգորիաների

Կերպարվեստ

Գեղարվեստ Նկարչություն/ Գրաֆիկա Գեղարվեստ Միքստ մեդիա (Mixed Media) Քանդակ Վիդեո/Ֆիլմ/ Անիմացիա Գրաֆիկական դիզայն կամ անիմացիոն Գրաֆիկա Լուսանկար
Նվազ./մաքս. չափսերը՝
12 x 18
36 x 42
Նվազ./մաքս. չափսերը՝
12 x 18
36 x 42
Ներկ. բարձր որակով
Նվազ./մաքս. չափսերը՝
18 x 24
36 x 42
Ներկ. բարձր որակովjpg Ցանկացած նյութ չպետք է գերազանցի 20 lbs.
Նվազ./մաքս. տևողությունը՝
30 վայրկյան
։120 վայրկյան
Նվազ./մաքս. չափսերը՝
8 x 10
24 x 32
Ներկ. բարձր որակով Jpg
Նվազ./մաքս. չափսերը՝
8 x 10
18 x 24
(մեկ պատկեր կամ ֆոտո պատմվածք ոչ ավելի, քան 5 պատկերով)
Ներկ. բարձր որակով Ներկ. բարձր որակով
Jpg կամ PDF
Ներկ. բարձր որակով jpg Ներկ. բարձր որակով աուդիո/վիդեո ֆորմատով Ներկ. բարձր որակով
jpg կամ PDF
Ներկ. բարձր որակով
jpg կամ PDF

Գրականություն

Կարճ պատմվածք Կարճ ոչ- գեղարվեստական գործ էսսե/հոդված Սցենար –թատրոն/կինո Բանաստեղծություն
Առավել.՝10 էջ, միակող- մանի, տողերի միջև երկակի տարած., 12 pt. տիպի
Անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հայերեն կամ ռուսերեն
Առավել.՝ 10 էջ, միակողմանի, տողերի միջև երկակի տարած.,
12 pt. տիպի
Անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հայերեն կամ ռուսերեն
Առավել.՝ 3 էջ, միակողմանի, տողերի միջև երկակի տարած., 12 pt. տիպի
Անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հայերեն կամ ռուսերեն
Մեկ գործող.; Առավել.՝ 20 էջ, միակողմանի, տողերի միջև երկակի տարած., 12 pt. տիպի
Անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հայերեն կամ ռուսերեն
Առավել.՝ 3էջ, միակողմանի, տողերի միջև երկակի տարած., 12 pt. տիպի
Անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հայերեն կամ ռուսերեն

Երաժշտություն

Կոմպոզիցիա Քնարերգություն (վոկալ ստեղծագործության խոսքեր) Կոմպոզիցիա և քնարերգություն
Բոլոր ժանրերը
• Գործիքային
• Սիմֆոնիկ
• Երաժշտական թատրոն
• Սոլո Գործիք
Նվազ. 2 րոպե
Առավել.՝ 5 րոպե
Բոլոր ժանրերը
• Մեներգ
• Խմբերգային
Նվազ. 2 րոպե
Առավել.՝ 5 րոպե
Անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հայերեն
Բոլոր ժանրերը
• Մեներգ
• Խմբերգային
• Երաժշտական թատրոն
Նվազ. 2 րոպե
Առավել.՝ 5 րոպե

Կատարողական արվեստ

Պար

Հեղինակային պար հեղինակային կամ արդեն գոյություն ունեցող երաժշտության հիման վրա

Բոլոր ժանրերը

Մենակատարում
Խմբային Նվազ. 2 րոպե
Առավել.՝ 5 րոպե

Մասնակցության հայտերի ընդունման կարգը

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2015 թ. մարտի 31-ը, երեքշաբթի։
Հաղթողները կտեղեկացվեն 2015 թ. ապրիլի 12-ին, չորեքշաբթի։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ

Բեռնել կայքի (PDF) տարբերակը